Լրահոս 24/7

Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Շարմազանով

Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը,իսկ փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։
Այդ փաստը բազմիցս արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին անգամ դրա մասին համանախագահներից խոսեց ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։

2009-2013թթ.ԱՄՆ,ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել,որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման փաստը։

Այդ սկզբունքն ամրագրված էր թե ՀՀ-ԵՄ գործըկերության պայմանացրում/CEPA/ ,թե ՀԱՊԿ ղեկավարների պաշտոնական հայտարարության մեջ։

Որոշվում էր Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, ,որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը եւ տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ։
Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։

Ի դեպ,այդ ամենն արվելու էր խաղաղ ճանապարհով,առանց զոհերի,բացառելով պատերազմի հեռանկարը։
Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում,որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։

Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը,որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։
Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի «բանակցածի» արդյունքում Արցախի եւ հազարավոր հայորդիների կորուստը,Արցախի հայաթափումն ու արցախահայերի բռնագաղթը,ինչպես նաեւ Տավուշի տարածքների հանձնումն ու Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիան»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

12 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago