

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։
Փաստաբան Արա Զոհրաբյանն արդեն հայտարարել է Եկեղեցու հոգևորականներին և Թեմի աշխարհիկ աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու մասին։ Ընդ որում, Թեմի առաջնորդի գտնվելու վայրն անգամ փաստաբանին չեն տեղեկացնում։
Իրեն դատարանի, դատախազի, քննիչի ու օպերատիվ աշխատակցի գործառույթներ է վերապահել վարչապետի պաշտոնում և անցել Եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի իր սցենարի հերթական մասի իրագործմանը. սկզբում եկեղեցին վարկաբեկող ու պառակտող իշխանության քարոզչությամբ, իսկ հիմա արդեն՝ կոնկրետ գործողություններով։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են. ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով»,- գրել է նա:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…