Լրահոս 24/7

Էդմոն Մարուքյան. Իմ եզրակացությունը մնում է նույնը

«Գիշերը Հակակոռուպցիոն դատարանը երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքը ևս 30 օրով։ Սա նշանակում է, որ նրա կալանքի երկարացվեց մինչև նոյեմբերի 18-ը։ Իմ կարծիքով, իշխանությունների ծրագիրը հետևյալն է․ մինչև այդ օրը քննչականն ու դատախազությունը Սամվել Կարապետյանի գործի առնվազն մի մասը՝ հարցազրույցին առնչվող դրվագը, կուղարկի դատարան և դատաքննությունը կմեկնարկի, իսկ խափանման միջոցը դատարանը կփորձի պահել անփոփոխ»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն մարուքյանը։

Նա շարունակում է.

«Բնականաբար, Կարապետյանին չեն դատի այն նույն գերարագ ընթացակարգով, ինչպես դա եղավ Միքայել սրբազանի դեպքում։ Վերջինիս շտապ դատեցին, որպեսզի նա չկարողանա լինել համախմբված ուժերի միասնական թեկնածու և որևէ կերպ մասնակցել ընտրություններին՝ որպես թեկնածու, իսկ Կարապետյանի պարագայում նման հանգամանք պարզապես չկա, քանի որ նա ՀՀ քաղաքացիությունից զատ նաև այլ քաղաքացիություն ունի:

Հետևաբար, Կարապետյանի գործով դատերը չեն ընթանա արագ տեմպով։ Դրանք կձգվեն այնքան, մինչև կհանգեցնեն վերջնական՝ ազատազրկմամբ պատժի։ Իմ եզրակացությունը մնում է նույնը․ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, թե ինչ է ուզում և գիտի, թե ինչ է անում։

Հարցն այն է՝ արդյո՞ք ընդդիմադիր դաշտի գործիչները գիտեն, թե իրենք ինչ են ուզում, երբ են ուզում և ումով են ուզում։ Ես գիտեմ ինչ է պետք անել․ մնում է՝ հավաքվենք, խոսենք և անենք»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

2 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

3 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

4 hours ago