Լրահոս 24/7

Քաղաքական գործչին պետք է հակադարձել քաղաքական փաստարկներով, ոչ թե զրպարտությամբ

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Ո՞վ է Նատալի Ալեքսանյանը, ո՞ր լրատվամիջոցում է աշխատում, քաղաքական ի՞նչ հայացքներ ունի,-իր անձնական գործն է: Նա իրավունք ունի չհամակրել Սամվել Բաբայան քաղաքական գործչին, չկիսել նրա մոտեցումները, չընտրել նրան: Բայց նա իրավունք չունի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին քրեական անցյալ վերագրել: Մանավանդ որ Բաբայանի դեմ ժամանակին քրեական գործ է հարուցվել եւ Նատալի Ալեքսանյանի կողմից նրան մեղսագրված ոչ մի արարք դատարանում չի ապացուցվել:

Նատալի Ալեքսանյանը, գուցե, չի տեսնում իր հակաբաբայանական քարոզչության վտանգավորությունը, բայց ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին ներկայացնել որպես «հրեշի», նշանակում է հեղինակազրկել ղարաբաղյան առաջին պատերազմը, պետականաշինության առաջին եւ ամենածանր փուլը: Այդ նարատիվը վաղը կարող է բումերանգով հարվածել Հայաստանի միջազգային վարկանիշին: Բաբայանն, իհարկե, ունեցել է թերություններ եւ լուրջ սխալներ է գործել: Բայց 2019թ. 25 հազար արցախցի ստորագրել է, որպեսզի նրան նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք ընձեռնվի: Դա համաժողովրդական գնահատական է: Եւ ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ ընթացք կունենային ռազմա-քաղաքական զարգացումները, եթե Բաբայանը 2020 թվականին ընտրվեր Արցախի նախագահ:

Ասվածը ոչ մի կապ չունի Բաբայանի այսօրվա կողմնորոշման եւ նրա քաղաքական հայացքները կիսելու հետ: Բայց քաղաքական գործչին պետք է հակադարձել քաղաքական փաստարկներով:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago