Համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա. Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Այսօր տարածվել է Տեր Նաթան արք. Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ աբեղան դժգոհում է, որ կաթողիկոսն իրեն հրահանգում է ընտանիքի հետ մասնակցել ընդդիմության հանրահավաքին, ինչին ինքը չի համաձայնվել։
Նշենք նաև, որ 2023թ. դեկտեմբերին Աղան աբեղան սեփական դիմումի համաձայն կարգալույծ է արվել։














