Լրահոս 24/7
20.10.2025

Հայաստանը մոտ 3 ժամով կկրճատի Իրանի սահման հասնելու ճանապարհը

Հայաստանը մոտ 3 ժամով կկրճատի Իրանի սահման հասնելու ճանապարհը

Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Սյունիքի մարզում ճանապարհների և թունելների կառուցման ավարտից հետո։

«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» լոգիստիկ ուղու արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք լոտի։

Իրանի սահմանից (Ագարակ) մինչև Քաջարան նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 32 կմ ճանապարհահատված։ Նախագիծը նախատեսում է 5 հանգույցի, 2 նոր թունելի և 15 նոր կամուրջների կառուցում։ Այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Երկրորդ լոտը 7.2 կմ երկարությամբ Քաջարանի նոր թունելն ու դրան հարող 4 կմ ճանապարհն է։ Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև թույլ կտա խուսափել անցանելիության ապահովման հետ կապված առկա դժվարություններից։

«Ադրյունքում այժմ օգտագործվող ոլորաններով ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով»,- բացատրել է Բադալյանը։

Երրորդ լոտի շրջանակում նախատեսվում է Քաջարանից Սիսիան 60 կմ երկարությամբ մայրուղի կառուցել, որը ներառում է Բարգուշատի թունելը (8.6 կմ երկարությամբ), 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 9 թունել (12.5 կմ)։ Նախագծի ավարտից հետո Սիսիան-Քաջարան հատվածը կկրճատվի 54 կմ-ով, իսկ միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 100 կմ/ժ: Արդյունքում այս հատվածով երթևեկության ժամանակը կկրճատվի 1.5-2 ժամով:

Այս հատվածի շինարարությունը կսկսվի 2026 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել վեց տարվա ընթացքում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է