Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը քննիչների ուղեկցությամբ դուրս եկավ քաղաքապետարանի շենքից։ Նրան նստացրեցին մեքենան ու տեղափոխեցին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։














