Գլխավոր
16.01.2020

Երևանի քաղաքապետը Մարուքյանից և Խաժակյանից պահանջում է հերքում կամ ապացույցներ

Երևանի քաղաքապետը Մարուքյանից և Խաժակյանից պահանջում է հերքում կամ ապացույցներ

 

 

Հայկ Մարությանն Էդմոն Մարուքյանին ու Դավիթ Խաժակյանին առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ կարապետյանը՝ ներկայացնելով մանրամասներ.

«2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքով քաղաքին տրված նվերների վերաբերյալ աղմուկը եւս բոլորս հիշում ենք:

2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը 1in.am-ի եթերից, իր խոսքով, «բացահայտում արեց»՝ ասելով, որ նվիրատու ընկերությունները իրե՛նք չեն գնել Կամազները, «Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարանն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին… Իսկ ի՞նչ իմանանք՝ ինչքան են տվել, ինչքանից են առել: Կարող ա, ասենք, 1 միլիոն դոլար տվել են, 800 հազարի են առել Կամազները»: (հղումները՝ մեկնաբանություններում)

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի եթերում դեկտեմբերի 23-ին արեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որեւէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետեւ վերը նշված հայտարարությունները, ըստ էության, ապատեղեկատվություն են:

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել պարոնայք Էդմոն Մարուքյանին եւ Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել հիշատակված պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ:

Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, այս անգամ նամակների ներքո օրիգինալ ստորագրություններ են եւ ոչ թե ֆաքսիմիլ»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է