Ուկրաինայի հետ անհապաղ զինադադարի կոչերը՝ առանց հակամարտության արմատական պատճառները վերացնելու, հակասում են Ռուսաստանի ազգային շահերին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Մենք գիտենք, թե ով է դրանով զբաղվում։ Դրանով զբաղվում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եվրոպական հովանավորներն ու տերերը», – ասել է ռուս նախարարը։
Լավրովի խոսքով՝ անհապաղ հրադադարի սցենարը «նշանակում է լրիվ հակառակը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ Անքորիջում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների:














