Լրահոս 24/7

Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր

Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր առանց տարեկան սպասարկման վճարի։

Visa Gold ԱկնՔարտի յուրահատուկ դիզայնը ոչ միայն ընդգծում է քարտապանի անհատականությունը, այլև տրամադրում է մի շարք առավելություններ՝ կինոթատրոնի տոմսերի զեղչեր, քեշբեքի հնարավորություն, ինչպես նաև հայտնի առցանց կրթական հարթակների դասընթացներից շահավետ օգտվելու հնարավորություն։

Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ձեռք բերել KinoPark-ի տոմսերը 15% զեղչով Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով։ Ճանապարհորդելիս Booking.com կայքով ամրագրումներ կատարելու դեպքում Visa Gold-ի քարտապանները կստանան մինչև 7% քեշբեք։ Հավելենք նաև, որ ԱկնՔարտի առաջարկները և զեղչերը տարբեր բրենդների կողմից մշտապես թարմացվում են։

Ի դեպ, Visa Gold ԱկնՔարտը լայն հնարավորություններ է ընձեռում նաև առցանց կրթական միջազգային հարթակներում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասընթացներ ձեռք բերել շահավետ պայմաններով։ Այդ առաջարկներին և ակցիաներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Visa Gold ԱկնՔարտը գործում է 4 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։ ԱկնՔարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով։ Ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվները, այնպես էլ ուսանողների համար առաջարկվող Visa Gold ԱկնՔարտը խնայողական է՝ դրական մնացորդի վրա տարեկան մինչև 5% տոկոսադրույքով։

Ուսանողները կարող են ԱկնՔարտը պատվիրել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերից։ Ուսանողներին անհրաժեշտ է մոտենալ Բանկ իրենց ուսանողական քարտերով։ Քարտի առաքումը Երևանի տարածքում անվճար է։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

26 minutes ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

31 minutes ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

36 minutes ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

47 minutes ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

1 hour ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

1 hour ago