

«Այս միտքը նոր չէ։ Այն գործընկերները, որոնք մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու, նախընտրական ինչ-որ գործողությունների մեջ, կարդան կառավարության ծրագիրը»,-ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին ի պատասխան հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ժամկետային զինծառայության տևողությունը 2 տարուց մեկ ու կես տարի դարձնելուն։
Պապիկյանն ասաց, ստանձնել են պարտավորություն, որ իրենց գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու են ժամկետային զինծառայությունը։
«Դա սևով սպիտակի վրա գրված է։ Երկրորդ, ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը։ Այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա»,-ասաց նա։
Պապիկյանի խոսքով, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինծառայողներ վեց ամիս ծառայելուց հետո իրենց կյանքը երկարաժամկետ կապում են բանակի հետ։
«Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,-ասաց Պապիկյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…