Լրահոս 24/7

Պաշտոնական հերքում՝ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը

Ի պատասխան ռուսական տելեգրամյան հարթակներում  տարածված հրապարակումների՝ հայտարարում ենք, որ հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ։ Նմանատիպ պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվետվությունները բաց են հանրության համար, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ թե՛ տարեկան նվիրատվությունների, թե՛ ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում`  https://mystep.foundation/hy/reports/: Ավելին՝ հիմնադրամն ամեն տարի անցնում է անկախ աուդիտ։

Հիմնադրամը

  • Նվիրատվություններն իրականացնում է միջազգայնորեն ընդունված բաց և թափանցիկ մեխանիզմներով` (https://mystep.foundation/hy/donors/): Դրանց հրապարակումն իրականացվում է հաստատված ընթացակարգերի շրջանակում՝ հարգելով այն նվիրատուների իրավունքները, ովքեր նախընտրում են գաղտնի մնալ։ Նման գաղտնիության պահպանումը լիովին օրինական և տարածված պրակտիկա է բարեգործական հիմնադրամների գործելաոճում և, առհասարակ, մարդասիրության ոլորտում:
  • Կայքում տեղադրում է տարեկան ֆինանսական և բովանդակային հաշվետվություններ:

«Իմ քայլը» հիմնադրամը երբեք չի իրականացրել որևէ տեսակի գործարք, որը կարող էր խախտել իր գործունեության թափանցիկության և արժանահավատության սկզբունքները։

Տարածված հրապարակումները` ադրբեջանական աղբյուրներից փոխանցումներ ստանալու թեմայով, ամբողջությամբ ապատեղեկատվություն են:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago