Լրահոս 24/7

Համոզված եմ, որ կանայք կիսում են այն համոզմունքը՝ խաղաղությունն է կnրուստները կանխելու միակ բանալին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Ես այստեղ եմ արտահայտելու իմ ամուր համերաշխությունն այս օրակարգի և ձեզանից անհատապես յուրաքանչյուրի հետ, իմ համերաշխությունը որպես նախարար, որպես մարդ, իմ համերաշխությունը որպես տղամարդ։

Մինչ լրանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակը մենք բախվում ենք բարդ պարադոքսի։ Առկա է ամուր միջազգային շրջանակ, որը ճանաչում է ինչպես հակամարտությունների անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, այնպես էլ նրանց անփոխարինելի դերը խաղաղության հաստատման գործում։ Այնուամենայնիվ, սկզբունքի և պրակտիկայի միջև անջրպետը դեռևս մեծ է, և, ցավոք, օրեցօր մեծանում է։

Հայաստանի համար մեր հավաքի խորագիրը՝ «Եկել է խաղաղության ժամանակը», խորը իմաստ ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը, որը լի էր արյունահեղությամբ, բռնությամբ, մարդկային կորուստներով, տեղահանությամբ և շատ խորը տրավմաներով։ Երկու երկրներն այժմ աշխատում են ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և կարգավորել հարաբերություններն՝ անցնելով հաշտեցման դժվարին ճանապարհով։

Այսպիսով, ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ մայրերը, կանայք, քույրերը և դուստրերը տառապել են, զգացել են հակամարտության ծանր հետևանքներն, իրենց սիրելիների կորստի ցավը։ Եվ այսօր շատ պարտավորեցնող և էմոցիոնալ է խոսել մեր հասարակությունում տարածաշրջանային հաշտեցման գաղափարի խթանման գործում նրանց նշանակալի դերի մասին։ Էմոցիոնալ, քանզի մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչպիսի դժվարությունների միջով են նրանք անցել։ Պարտավորեցնող, քանզի այսօր առկա խաղաղության օրակարգի միջոցով մենք ձգտում ենք հասցեագրել և ապագայում կանխել նման դժվարությունները, նման կորուստները։

Համոզված եմ, որ Հայաստանում ինձ այս պահին լսող կանայք, կիսում են այն համոզմունքը, որ խաղաղությունն է բանալին՝ ապագա սերունդների համար այդ կորուստները կանխելու միակ բանալին։ Վստահ եմ նաև, որ այդ կանայք, լինի դա գիտակցաբար, թե բնազդաբար, զգում են իրենց առանձնահատուկ դերը խաղաղության առաջմղման դժվարին առաքելությունում՝ այն ժամանակահատվածում, երբ վերքերը դեռևս շատ թարմ և ցավոտ են։ Պետությունն ամուր կանգնած է նրանց կողքին»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago