Լրահոս 24/7

Սա շատ կարևոր որոշում է. վարչապետը՝ Ալիևի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրենց երկրի տարածքով Հայաստան բեռնափոխադրման արգելքը հանելու որոշմանը։

Նա հիշեցրել է, որ Թբիլիսիում արդեն իր գնահատանքն է արտահայտել Ադրբեջանի նախագահի որոշման կապակցությամբ, ողջունել այն։

«Նույնը ուզում եմ անել այստեղ, որովհետև սա շատ կարևոր որոշում է, ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, միայն դեկլարացիա չեն։ Դրանք դեկլարացիա են, բայց որոնք բերել են կոնկրետ արդյունքներ»,- ասել է նա։

Վարչապետը ուշադրություն է հրավիրել երեկ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության բացակայությանը, նշելով, որ նրանց համար գործունեության դաշտ, որ հիմնավորեն՝ ՀՀ-ն կործանվում է, այլևս չկա։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

8 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago