Լրահոս 24/7

Մի քանի ֆուր ցորենի համար բերել եք, խաղաղություն եք ծախո՞ւմ մեր ժողովրդի վրա. Մինասյան

«Արցախն ապահովում էր Հայաստան ներմուծվող ցորենի տարեկան կտրվածքով միջինը 25 տոկոսը, տարեկան՝ 50-80 հազար տոննա։ Հիմա մի քանի ֆուր ցորենի համար բերել եք, խաղաղություն եք ծախո՞ւմ մեր ժողովրդի վրա»,- Աժ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այնուհետև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր. «Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»։

Ըստ Մինասյանի, սա արվում է ոչ թե ամբողջ ճանապարհի երկայնքով շրջափակումը վերացման պայմաններում, այլ ընդամենը մեկ ակցիայի մասին է խոսքը։

«Ալիևասիրության էդ ձեր ձգտումը, ցանկությունը մի երկրի ղեկավարի, որն Արցախում էթնիկ զտման թիվ մեկ պատասխանատուն է, Արցախում միջազգային կանոններով հակադրվող զենքի գործադրման պատասխանատուն է, որը բռնազավթել է հայկական հողերը… Դուք էս ի՞նչ սիրահարվածություն եք ցուցաբերում այդ երկրի ղեկավարի հանդեպ։ Նպատակը ո՞րն է։ Մեկ նպատակ կա, որ պահպանեք ձեր իշխանությունը։ Այլ բացատարություն չեմ տեսնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

14 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

15 hours ago