Լրահոս 24/7

Ղարիբաշվիլին ընդունել է հանցանքը

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է, որ հանցագործություն է կատարել․ հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից:

«Այսօր Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է պետական անվտանգության ծառայության կողմից և ամբողջությամբ ընդունել է տարիներ շարունակ ապօրինի եկամուտներ ստանալու փաստը: Ըստ այդմ, առաջիկա օրերին քննությունը առկա և լրացուցիչ ձեռք բերված ապացույցների հիման վրա կքննարկի նրա գործողությունները որակելու և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը, որը նույնպես կհայտարարվի հանրությանը»,- հայտնել են գերատեսչությունից։

Ղարիբաշվիլին, հավանաբար, դեռ չի ձերբակալվել։ ՊԱԾ կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության ղեկավար Էմզար Գագնիձեն չի պատասխանել լրագրողների լրացուցիչ հարցերին, այդ թվում՝ ձերբակալությանը վերաբերող հարցերին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց և այլ նախկին պաշտոնյաների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել է 7 002 200 ԱՄՆ դոլար և 136 000 լարի կանխիկ գումար:

Գերատեսչության տվյալներով՝ բացի կանխիկ գումարից, խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 198 միավոր ոսկերչական իր և ժամացույցներ, թանկարժեք նկարներ, մի քանի հազար էջ ծավալով փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք:

Նախօրեին Վրաստանի դատախազությունը հայտարարել էր նաև Կոբա Խունդաձեի ձերբակալության մասին, որը կապված է եղել պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ: Դատախազության տվյալներով՝ նրա տնից էլ առգրավվել է 1 319 300 ԱՄՆ դոլար, որոնք եղել են 94 ծրարի մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago