Լրահոս 24/7

Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք, բայց բերեց կապիտուլյացիա. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Աբսուրդ. ստի ու անամոթության հոմանիշ նիկոլականներն ԱԺ ամբիոնից ՀՀԿ-ին են ստի մեջ մեղադրում։

Երբեք սովորություն չեմ ունեցել արձագանքելու ԱԺ նախագահության որեւէ անդամի։

Իմ թիրախը նրանց շեֆի՝ Նիկոլի ստերը բացահայտելն է։

Բայց սուտն էլ պետք է չափ ու սահման ունենա։

Աժ նախագահի աթոռին նստած անձը ՀՀԿ-ին մեղադրում է ստի մեջ։

Ո՞վ էր ասում Ակնան իմ հայրենիքն է, իսկ հիմա Ակնան ու ամբողջ Արցախը համարում է Ադրբեջանի մաս։

Սույն անձը։

Ո՞վ էր ասում տեսախցիկները պետք է հանվեն, «սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա», բայց ավելացրեց տեսախցիկները։

Ո՞վ էր դեմ պարտադիր կուտակային համակարգին, բայց դարձավ վարչապետ ու կիրառեց այդ համակարգը։

Ո՞վ էր ասում՝ ժողովուրդը տուգանգի մատերիալ չէ, բայց աջ ու ձախ տուգանում է ՀՀ քաղաքացիներին։

Ո՞վ էր ասում ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Ալիեւից լավ է պաշտպանում ու ասում, որ Արցախը ՝ Ադրբեջան է։

Ո՞վ էր ասում՝ մեր նպատակը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է, բայց այսօր Արցախից հրաժարվել է։

Ո՞վ էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ, բայց այսօր ծնկել է ադրբեջանական օրակարգի առջեւ։

Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք, բայց բերեց կապիտուլյացիա։

Ո՞վ էր ասում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց մատը մատին անգամ չտվեց Արցախում էթնիկ զտման ժամանակ։

Ո՞վ էր ասում ՝ Արցավում ապագա կա, բայց այնպես արեց, որ Արցավում այլեւս հայ չկա։

Ո՞վ էր ասում՝ մեր գերիները մի 2-3 ամիս համբերեք կվերադառնան, բայց տասնյակ հայ գերիներ ավելացան Բաքվի բանտերում։

Ո՞վ էր ասում՝ Արցախի անջատում հանուն փրկության,բայց հանձնեց Պրագայում Արցախը։

Նիկոլն ու ՔՊ-ն են ասել։

Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում:

Լավ իմացեք, 1000 տարի էլ անցնի, Նիկոլն ու ՔՊ-ն մնալու են ստի, կեղծիքի, պարտության ու ուրացման սիմվոլ»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

4 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

4 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

4 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

4 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

5 hours ago