

«Երևույթն ուղղակի անընդունելի է։ Անձական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է, նաև քրեորեն պատժելի է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով շաբաթ օրը համացանցում տարածված իբր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հարցին։
Նա նշեց, որ տեղյակ չէ՝ քրեական գործ հարուցված է, թե ոչ, ենթադրում է, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքն անձնական կամ ընտանեկան գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման մասին է։
«Եվ եթե տեսանյութը ֆեյք չէ, ապա, կարծում եմ, անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն և պարտադիր պետք է քրեական գործ քննվի»,- ասաց Գալյանը։
Ինչ վերաբերում է ընդհանրապես գաղտնալսումներին, նա նշեց. «Գաղտնալսումներն իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապում են միայն հանցագործությունների կանխման, բացահայտման հետ»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…