Լրահոս 24/7

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Մակար եպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Սրբազանն ընդգծեց, որ նորաօծ քահանաները իրենց նվիրյալ ծառայությամբ ու ազգանվեր գործերով նոր ավյուն կհաղորդեն մեր ժողովրդի հոգևոր կյանքին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նորընծաներին քահանայական օծման և ձեռնադրության առիթով՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները:

Նորին Սրբությունն անդրադարձավ քահանայական կոչմանը և հոգևոր սպասավորության կարևորությանը՝ արձանագրելով, որ մեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին և Եկեղեցուն։ Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդ եկեղեցականներին իրենց ծառայության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, մշտապես ունկնդիր հավատավոր հոտի կարիքներին։ Հայոց Հովվապետը պատգամեց կյանքի փորձությունների ու դժվարությունների առջև չվհատվել, դրանք հաղթահարել հավատով ու հույսով՝ իրենց նկարագրով ու պահվածքով բարի օրինակ լինելով իրենց համայնքների համար։ Հոգևոր առաքելության արդյունավորման ճանապարհին Նորին Սրբությունը թելադրեց առաջնորդվել անսակարկ սիրով, զոհողության ու հանձնառության ոգով։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago