Լրահոս 24/7

ՀԷՑ-ի առաջարկածը ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում ընդամենը 20 լումայով. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Պարզվում է՝ ՀԷՑ-ի առաջարկած՝ սակագնի հաշվարկի վերանայումը որի մասին ամպագոռգոռ հայտարարում էին «Մեր ձևով» շարժման առաջնորդները, ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից՝ ընդամենը 0.2 դրամով՝ 1 կՎտժ-ի համար: 20 լումայով !!!

Այս թիվը վերցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունից և արված է մասնագիտական հաշվարկների վրա: Եթե տոկոսային նայենք, ապա սակագնի նվազումը բոլոր սպառողների հաշվարկով կկազմեր ընդամենը 0.5-0.6%:

Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ «տիեզերական» օգուտ էր տալու այս փոփոխությունը մեր ժողովրդին, ասեմ, որ միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիքի ամսական ծախսը կնվազեր …40-ից 50 դրամով: Այո, չեք սխալվում՝ քառասունից հիսուն դրամով:

Լավ, միգուցե կասեք՝ ամսական 40-50 դրամն էլ է մեծ բան, ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունել առաջարկը:

Բանն այն է, որ, ըստ ՀԾԿՀ-ի, օգոստոսի 1-ից սակագների չհիմնավորված նվազեցումը դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։
Մասնագիտական դետալների մեջ (քանի գործոնով է պայմանավորված սակագնի հաշվարկը, ինչու չի կարելի մի քանի ամսվա արդյունքներով վերանայում անել), չեմ մտնի: Ոչ էլ քաղաքական գնահատականներ կտամ:

Ուղղակի կխնդրեմ կրկին հիշել 0.2 դրամը և համեմատել այն աղմուկի հետ, որն իրենց ձևով բարձրացրել են նորահայտ քաղաքական գործիչները»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

21 minutes ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

37 minutes ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

43 minutes ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

56 minutes ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

1 hour ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

1 hour ago