

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր չէ մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Այս մասին գրում է ադրբեջանական Caliber.Az-ը։
«Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան դիտարկել որպես ակտուալ քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Բարձր մակարդակով այցն՝ առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման, կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ, և պարտավորությունները չեն սկսել կատարվել, նման քայլերը վաղաժամ կլինեին», – գրում է ադրբեջանական աղբյուրը։
Միաժամանակ նշվում է, որ ապագայում բարձր մակարդակի այցերի հեռանկարը չի բացառվում։
«Ընդհակառակն, խաղաղության պայմանագրի ստորագրումից և կատարման մեկնարկից հետո դա կդառնա գործընթացի տրամաբանական շարունակությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…