Լրահոս 24/7

Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի. Տիգրան Աբրահամյան

«Մեկ ամիս առաջ գրությամբ ՊՆ-ից մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ի թիվն էի ուզել` վերջին 5 տարվա կտրվածքով: ՊՆ-ն դա նույնիսկ գաղտնիության գրիֆով չներկայացրեց, որին ծանոթանալուց հետո հանրայնացնելու իրավունք չունեի: Այսպիսի դեպքեր հազվադեպ է լինում»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակում է.

«Սակայն լրիվ բացով ՊՆ-ն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մասնակիցների ընդհանուր թիվը, որովհետև ներքին քարոզչությունում իրեն պետք էր: Բայց ՊՆ-ն բնակաբար բացով չի ասում, թե 2 տարվա ցիկլով քանի պարտադիր ժամկետային ծառայող ունենք և 6-ամսյա կրճատման հետևանքով ընդհանուր թիվը որքանով կնվազի: Կամ ճակատի քանի տոկոսի մարտական հերթապահությունն է դրված ոչ կանոնավոր զորքերի վրա և զորամասերում քանի չհամալրված հաստիք կա:

Երբ բանակը վերածում են 5-րդական կառույցի, մյուս բոլոր խնդիրներն էլ դիտարկվում են այդ տրամաբանության ներքո: Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի, որտեղ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կարճաժամկետ ու խիստ վտանգավոր հուզականության ներարկումը»։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

10 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

11 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

12 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

13 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

15 hours ago