Լրահոս 24/7

Պատմական գործարք․ Հայաստանը ձեռք է բերում հնդկական Sukhoi Su-30MKI կործանիչներ

Հնդկական Indian Defence News-ը հայտնում է, որ Հայաստանը ավարտին է հասցնում Հնդկաստանի հետ պատմական նշանակություն ունեցող գործարքը` մոտ 2,5-3 միլիարդ դոլար արժողությամբ Sukhoi Su-30MKI բազմաֆունկցիոնալ կործանիչների գնումը։

Գործարքի առաջին փուլով նախատեսվում է մատակարարել 8-12 միավոր Su-30MKI, ինչպես նաև իրականացնել համապատասխան ուսուցում, տրամադրել ցամաքային աջակցություն և զենքի անհատական ինտեգրում։ Ինքնաթիռների մատակարարումները նախատեսվում են 2027-2029 թվականներին։

Թեև լրատվամիջոցում հայտնված այս լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, այն ամենաիրական պատասխանն է նրանց, ովքեր ՀՀ իշխանություններին մեղադրում են բանակը թուլացնելու և կազմալուծելու մեջ։ Սա ամենաիրական պատասխանն է քոչարյանադաշնակցական ակումբին և այդ ակումբի բոլոր անդամներին։

Ի դեպ, գնման այս պայմանագրով Հայաստանը ստանում է իրական հակակշիռ և զսպման մեխանիզմ Ադրբեջանի՝ Պակիստանից գնված 40 JF-17C Block-III կործանիչների ծրագրին։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

9 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

10 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

11 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

12 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago