Լրահոս 24/7

Ամեն ինչ անելու ենք, որ հողի վրա խաղաղություն լինի. Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանական պատվիրակություններն այցելում են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում և հավելել՝ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, գերիների, պահվող անձանց մասին հարցը։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, շփումները շարունակվելու են, և խորացնելու են. «Երբ ասում եմ մենք, նկատի ունեմ, որ դա իմ ընկալմամբ է՝ վերջին շփումների հետևանքով, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»,-ասել է նա։

ԱԺ նախագահը խոսել է նաև երկու երկրների մեջ խաղաղության մասին։ Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանն ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և տարածաշրջանում թեկուզ փխրուն, բայց այնուամենայնիվ, հաստատվել է խաղաղությունը. «Մենք ամեն ինչ արել ենք ու անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի տեսքով լինի, բայց դրանից էլ ավելի՝ հողի վրա խաղաղություն լինի»,-ընգծել է նա։ Սիմոնյանն օրինակ է բերել, որ Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք, բայց խաղաղություն ունենք։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

4 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

4 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

4 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

4 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

5 hours ago