Լրահոս 24/7
01.11.2025

ՀՀ-ԵՄ գործընկերությունը, այդ թվում՝ ՀՀ-ին ԵՄ աջակցությունը վերջին տարիներին միայն ավելացել է․ ԱԳՆ

ՀՀ-ԵՄ գործընկերությունը, այդ թվում՝ ՀՀ-ին ԵՄ աջակցությունը վերջին տարիներին միայն ավելացել է․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

ՀՀ-ԵՄ գործընկերությունը, այդ թվում՝ տարբեր ուղղություններով ՀՀ-ին ԵՄ աջակցությունը վերջին տարիներին միայն ավելացել է, և նշանակալի:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մտքի փայլատակումով անհաջող փորձ կատարեց կասկածի տակ դնել մի կողմից՝ ՀՀ ԱԳՆ կողմից կատարվող շարունակական աշխատանքը, մյուս կողմից՝ ՀՀ-ին ցուցաբերվող ԵՄ աջակցությունը՝ բնույթով և ֆինանսական ծավալներով։

Հրապարակման մեջ գումարի չափի սխալ հիշատակումն ինքին վկայում է նվազագույն լրագրողական գրագիտության բացակայության կամ միտումնավոր մանիպուլյացիայի մասին. խոսվում է Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի համար քննարկվող «100 մլն եվրո աջակցության» մասին, այնինչ նշյալ գործիքի ներքո դիտարկվող՝ արդեն երկրորդ աջակցության չափը 20 մլն է, ինչի մասին եղել են բազում հանրային անդրադարձներ։

Ուշագրավ է, որ այս հրապարակումն արվում է այն ժամանակ, երբ վերջին տարիներին ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին էականորեն աճել է և ընդգրկում է ոչ միայն տնտեսական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների ֆինանսավորումը, մարդասիրական աջակցությունն, այլև անվտանգային բաղադրիչներ. աջակցություն, որը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունն ու խթանել կայուն զարգացումը:

Բավարար է ուշադրություն դարձնել ընդամենը մի քանի ծրագրի, որոնց մասին ևս բազում հանրային անդրադարձներ են եղել։

2024-2027թթ. համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 270 մլն եվրո աջակցություն, որից 200 մլն դրամաշնորհներ են՝ ուղղված սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին և ԵՄ-ի հետ սերտ ոլորտային համագործակցության աջակցմանը։

«Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության շրջանակներում աջակցության բյուջեն 5 տարիների համար մոտավոր կազմում է 150 մլն եվրո, որից 65 մլն կրկին դրամաշնորհներ են։
Մարդասիրական օգնության համատեքստում ԵՄ կողմը 2020թ. ի վեր բռնի տեղահանված անձանց օգնության համար տրամադրել է 38.4 մլն եվրո աջակցություն:
Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում հայտարարված ներդրումները կարող են հասնել մինչև 2.6 մլրդ եվրոյի, որի նշանակալի մաս արդեն իսկ հատկացվել է:
2021 թվականից մեկնարկած «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում կանխատեսվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը:

Հ. գ. հարցմանն ԱԳՆ կողմից տրված պատասխանը մանիպուլատիվ մոտեցմամբ «ոչինչ չասող» բնութագրելու փոխարեն «Ժողովուրդ» օրաթերթի գործընկերներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ իրենց իսկ մասին վատը խոստովանող հրապարակումներ անելուց։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է