

ՀՀ ներքին գործերի նախարարության բյուջեի նախագծով 2026 թվականին նախատեսվում է սահմանել 102 մլրդ 644 մլն դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«ՆԳՆ-ի համար նախատեսված բյուջեն 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ պակաս է 2 մլրդ 355 մլն դրամով։ Նվազեցումը հիմնականում լինելու է Ներքին գործերի նախարարության կրթական ծառայությունների, ինչպես նաև գերատեսչության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցների մոնիթորինգ և վերահսկողություն ծրագրերի մասով։ Հիմնական միջոցները ծախսվում են երկրորդ ծրագրով»,- նշեց Հովհաննիսյանը։
ՆԳ նախարարության բյուջեի նախագծի քննարկման մի հատվածն էլ լինելու է փակ նիստի շրջանակում։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…