

Ռուսաստանը ներկայումս ԱՄՆ-ի հետ չի կիսվում Ուկրաինայի առաջնագծի քարտեզներով, չնայած՝ նախկինում դա արել է. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դրանցով հիմա չենք կիսվում։ Երբ շփումներ կային, իհարկե, քարտեզների վերաբերյալ պարզաբանումներ էին տրամադրվում», – ասել է նա։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ է այցելել նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Նա հայտնել էր, որ Մոսկվան, ի թիվս այլ բաների, ամերիկյան կողմի հետ տեղեկատվությամբ է կիսվում Ռուսաստանի տնտեսության իրական վիճակի և Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև՝ խաղաղության երկխոսության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին։
Մասնավորապես, Միացյալ Նահանգներին տեղեկատվություն է տրամադրվել Կուպյանսկի և Կրասնոարմեյսկի հատվածներում ավելի քան 10.000-անոց ուկրաինական զորքի շրջապատման և նոր «Բուրեվեստնիկ» հրթիռի մասին։
Միացյալ Նահանգները մարտական գոտիներում իրավիճակի վերաբերյալ տվյալներով քարտեզներ է ստացել ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ Ուկրաինայից։ Մասնավորապես, ուկրաինական պատվիրակությունը դրանք տարել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…