Լրահոս 24/7
05.11.2025

Համընդհանուր ապահովագրության համակարգն էականորեն փոխելու է առողջապահության ոլորտի իրավիճակը․Փաշինյան

Համընդհանուր ապահովագրության համակարգն էականորեն փոխելու է առողջապահության ոլորտի իրավիճակը․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շուրջ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, պարզաբանել, որ այն համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։ Վարչապետի խոսքով, աշխարհի փորձը նույնպես ցույց է տալիս, որ ապահովագրական փաթեթները որոշակի սահմաններ են ունենում և մեր երկրի դեպքում էլ դրվել է շատ կարևոր նշածող և առանձնացվել առաջնային, կարևոր ծառայությունները, որոնք պետք է ծածկի առողջապահության համընդհանուր ապահովագրությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին մանրամասնել է, որ իրականացվել է վերլուծություն և առանձնացվել են այն հիվանդությունները, որոնք ամենահաճախ հանդիպողն են, և այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացվել են ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք կյանք փրկող են և զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են վաղ հայտնաբերմանը, այսինքն՝ շեշտադրումն արվում է կանխարգելման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել շահառուների խմբերին, նշվել է, որ լինելու են շահառուների խմբեր, որոնց փաթեթների արժեքն ամբողջությամբ վճարվելու է պետական բյուջեից և լինելու են շահառուների խմբեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենց փաթեթների համար, նաև ընդգծվել է, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է լինելու: 2026 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկան և 65 և ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող և սոցիալական որոշակի շերտերի շահառուների համար: Անահիտ Ավանեսյանը նաև հավելել է, որ նախագծով տարեկան փաթեթի արժեքը կազմելու է 129 600 դրամ:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև այն շահառուներին, որոնք ստանում են 200 000 դրամ և ավելի աշխատավարձ, ընդգծվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նրանք վճարելու են փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարելու և երկարաժամկետում էլ այնպիսի համակարգեր պետք է ստեղծվեն, որպեսզի նրանք այս ծախսը կամ քիչ զգան, կամ չզգան: Մանրամասնելով, թե որոնք այդ համակարգերը, նշվել է, որ կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները, քանի որ վերլուծությունները ցույց են տվել, որ հիմնադրամն արդեն իսկ բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ վերադարձ է կատարվում նախկին 1000 դրամին՝ 5500 դրամի փոխարեն և ավելացած գումարն ուղղվելու է առողջության ապահովագրության համակարգին: Հաջորդը սոցիալական կրեդիտների հնարավորությունն է, համընդհանուր հայտարարագրումը։ «Եվ այս մասով էլ 200-500 հազար դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, Ձեր հանձնարարությամբ նաև փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ և ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից: Այսինքն՝ այստեղ 4500 դրամ և 6000 դրամը, ըստ էության, ծախսը, այդ բեռը քաղաքացին չի զգալու: Քաղաքացին 500 դրամ է վճարելու»,– մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը։

Հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր և ամենամյա: Ընդգծվել է, որ սա նաև կնպաստի առողջության հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը՝ կանխարգելել և հայտնաբերել հիվանդությունը վաղ ախտանիշների շրջանում:

Վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչու է ընտրվել 200 000 դրամ աշխատավարձի շեմը և ընդգծել. «Նախ հետևյալը կա, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 200 000 դրամից ներքև աշխատավարձով սեգմենտում աշխատավարձի ստվերն ամենաշատն է: Եվ մենք սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաև իրենց գործատուներից պահանջեն, որ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ: Եվ սա մի ուղերձ է, որ ես ուզում եմ անպայման մեր քաղաքացիները լսեն: Հետագայում արդեն, իհարկե, պլանավորում ենք, բայց սա քաղաքական հարց է, որովհետև լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի և մարդիկ գան և այդ 200 000 շեմից ավելի շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն»։

Նշելով, որ սա մեծ բարեփոխում է՝ վարչապետը դիմել է քաղաքացիներին և նշել. «Այնպես չէ, որ մենք հաջորդ օրն արթնանալու ենք և տեսնելու ենք, որ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերությունները, ամեն ինչ փոխվեցին: Այդ ամենը պետք է փոխվի ժամանակի և մեր աշխատանքի ընթացքում»: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային հաղորդակցությունը:

Ամփոփելով քննարկումը՝ երկրի ղեկավարն ընդգծել է. «Այս համակարգը, իհարկե, էականորեն փոխելու է մեր երկրում առողջապահության իրավիճակը և, իհարկե, տնտեսության իրավիճակը, որովհետև ես հավատում եմ, որ սա կարևոր բարեփոխում է, այդ թվում՝ տնտեսական զարգացում ապահովելու համար, մարդկանց աշխատանքային պոտենցիալը, ստեղծագործ պոտենցիալը լիարժեք դարձնելու համար»։

Լրահոս
Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան
12:36
Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան
Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան
12:18
Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին
11:47
Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին
«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան
11:28
«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի
11:23
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի
ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին
11:14
ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին
Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ
10:59
Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է
10:54
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է
ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը
10:48
ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը
Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը
10:42
Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը
Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ
23:28
Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ
Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ
23:22
Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ
Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար
17:02
Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար
Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
16:51
Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին
16:25
Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին