Լրահոս 24/7

Շոյգուն խոսել է TRIPP-ի մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIII հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ռուս պաշտոնյան, մասնավորապես, անդրադարձել է, TRIPP-ի՝ Թրամփի երթուղու և Հյուսի-հարավ ճանապարհային նախագծերի մասին հարցին և համեմատություն կատարել։

«Դուք ասացիք «Զանգեզուրի», տարբեր երկրներ տարբեր կերպ են անվանում այս ճանապարհը՝ յուրաքանչյուրն իր ձևով»,- ասել է Շոյգուն։ Նա էկզոտիկ է համարել «Թրամփի ճանապարհ» տերմինը։

Ըստ Շոյգուի՝ այս երկու երթուղիները՝ Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք, չեն մրցակցելու միմյանց հետ և անհրաժեշտ են։

«Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ, ոչ միայն իրավունք ունեն գոյության, այլև անհրաժեշտ են», – ասել է նա։

Շոյգուն հիշեցրել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը հարավի խորքում գտնվող նավահանգիստները կապում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։

Նա նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից և կարգավորման գործընթացից։

«Իհարկե, Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս մինչև վերջ չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում էական է, և Ռուսաստանն էական ներդրում է ունեցել Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում», – ընդգծել է նա։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

5 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

10 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

15 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

22 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago