Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար

Ֆասթ Բանկն օրերս ներկայացել է Կապանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։

Համաժողովին կից ընթացել է «Բանկերը մեկ տեղում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ Ֆասթ Բանկի պատվիրակները մարզի գործարարներին և քաղաքացիներին ներկայացրել են Բանկի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրերը՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար։

Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացել են «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրին, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով՝ հնարավորություն ունենալով ձեռք բերել հավելյալ միջոցներ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։

Ֆասթ Բանկը ներկայացրել է նաև  KfW բանկի կողմից ֆինանսավորվող   միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված վարկը, որի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 11.9% (փաստացի տոկոսադրույք՝ 12․56-15․91%):

Ներկաների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Տեմպ բիզնես վարկը, որն իր ոչ ավանդական կոնցեպտով միակն է Հայաստանում։ Այն իրականացնում է հաճախորդի վարկունակության գնահատում ոչ ֆինանսական ցուցանիշների միջոցով՝ ՓՄՁ հաճախորդն ուղղակի լրացնում է բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ և ստանում անգրավ բիզնես վարկ։  Ի դեպ, վարկային ծրագրերի խորհրդատվությունը հնարավոր է ամրագրել նաև առցանց տարբերակով։

Ֆասթ Բանկի ՓՄՁ պրոդուկտների ծառայության ղեկավար Կարինե Սահակյանը նշել է․ «Ֆասթ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ կարևորում ենք տարածաշրջանների համաչափ տնտեսական զարգացումը։ Այս համաժողովը նաև լավ հնարավորություն էր մեզ համար տեղում ծանոթանալ Սյունիքի ձեռնարկատերերի հետ և հասկանալ նրանց խնդիրները, հասկանալ տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային հնարավորությունները»։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago