Լրահոս 24/7

Հարյուր հիսուն հազար հայ հայրենազրկվել է Ռուսաստանի զորախմբի պատասխանատվության գոտում

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Սերգեյ Քալանթարով-Լավրովի «կոնտորան» քառասունչորսօրյա պատերազմի զինադադարի հինգերորդ տարելիցի կապակցությամբ մի ճիզվիտական հայտարարություն է տարածել, որտեղ Արցախի հայ բնակչության բռնատեղահանությունը գնահատել է «դեպի Հայաստան ելք», որի անվտանգության ապահովումը վերագրել է ռուսական զորախմբի փրկչական առաքելությանը:

Նախ, ռուսական զորախումբն Արցախում էր, որպեսզի բնակչության «ելք» չլինի: Երկրորդ, Արցախից բռնատեղահանված ոչ մի մարդ Ստեփանակերտ-Կոռնիձոր Գողգոթայի ճանապարհին ռուս զինվորականի ստվեր իսկ չի տեսել, ուր մնաց, թե նրանից աջակցություն ստանա:

Ռուսական զորախմբի հրամանատարությունը սեպտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին արտաքսել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում խմբված բոլոր մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաներին, ծերերին եւ հաշմանդամներին:

Կոչ եմ անում Արցախից բռնատեղահանված բնակչության անունից հայաստանյան եթերներում, յութուբյան ալիքներում, Ֆեյսբուքում եւ այլուր իրենց «ճղող» բոլորին՝ կազմել բողոքի հանրագիր եւ պաշտոնապես փոխանցել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ պահանջել, որպեսզի Կրեմլը դաադրեցնի բոլոր տեսակի շահարկումները: Ինչպես կդասավորվի Արցախից բռնատեղահանվածներիս ճակատագիրը, մեր որոշելիքն է:

Մոսկվան չպետք է նվազագույն իսկ հնարավորություն ունենա, որպեսզի սրբագրի Ռուսաստանի պատմության ամենախայտառակ էջերից մեկը:

Պատմությունը դաժան է եւ արդեն իսկ արձանագրել է, որ հարյուր հիսուն հազար հայ հայրենազրկվել է Ռուսաստանի զորախմբի պատասխանատվության գոտում, նրա ներկայությամբ, լռելյայն համաձայնությամբ եւ հանցավոր մասնակցությամբ:


Հ.Գ. Ֆեյսբուքյան ընկերներիս խնդրում եմ տարածել:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

12 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

12 hours ago