Լրահոս 24/7

Կա՛մ արի բանավեճի, կա՛մ մի խոսիր․ Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը.

Ես երկու հարց ունեմ Մերժվածին.
Դու գիտակցո՞ւմ ես, որ երբ դու ֆինանսավորում ես երկու շան լակոտի՝ մեկ Միշիկի, մեկ Ռոբոյի ձեռամբ, ու նաև հարցազրույց տալիս այս կյանքում ոչնչի չհասած երկու լածիրակներին, դո՛ւ անձամբ, ԴՈ՛Ւ, այլևս կիսում ես այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները: Մակարդակի մասին չեմ խոսում, քո վարկանիշն ու վիճակն իրանք են, ինչ խոսք:
Երկրորդը.
Էդ, որ դու ու ընդդիմադիր դաշտի տարբեր ներկայացուցիչները, լրագրողներն իրենց ճղում են, արցունքներն աչքերին խոսում 44-օրյա պատերզմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հրապարակային լինելու և կարևոր լինելու մասին, բա հեսա մի ամիսը լրանումա, ինչի՞ ընդդիմադիր 4 տասնյակին հասնող պատգամավորներից ընդամենը երկուն են գնացել ու կարդացել՝ Տիգրանը Աբրահամյան ու Գեղամը Մամուկյան, տեսնեն այդ կարևորագույն, իշխանության կողմից իբր թաքցված զեկույցը: Ինչի՞ չեք գնում կարդաք ու հրապարակեք, պատմեք ժողովրդին, հը՞ն:
Կամ դու չգիտե՞ս, որ նման զեկույցները չէին կարող գաղտնիության բերումով հրապարակվել լիագումար բաց նիստում:
Ամոթը լավ բան է, սուտ խոսալն էլ պետք է չափ ունենա: Կա՛մ արի բանավեճի, կա՛մ մի խոսիր, վերջնական մոռանանք քեզ ու քո բանդան:

2021 թվականի ընտրությունների այս լուսանկարներն էլ դնում եմ, որ երեկ գլուխ էիր գովում, որ 25 տարի պետությանն իբր ծառայել ես, մի հատ տեսնես՝ ինչ վիճակում էիր մեզ դպրոց ու մանկապարտեզ հանձնել, քո 25 տարի պետությանը ծառայելու արդյունքն է:
Բա աշխատեսենյակդ հո սենց վիճակում չէ՞ր լինի, մեր երեխաների դպրոցները ու բանակը՝ մետաղալոմ, քո կաբինետը՝ շեն!

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

10 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

11 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

12 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

14 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

15 hours ago