Լրահոս 24/7

Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով․

Շատ քաղաքացիներ հարց են տալիս՝ ինչպես ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից։

Իմ պատասխանն այս հարցին էլի նույնն է՝ լեգիտիմություն։

Լեգիտիմիությունը մեր միջազգայնորեն ճանաչված՝ 29 743 քառակուսի/կմ ՀՀ ինքնաիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ Այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։ Առաջինը, որ մենք ի տարբերություն նախկինի՝ որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործըներոջ հետ՝ ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու, ձենզք զինամթերք ձեռք բերելու՝ ըստ անհրաժեշտության։ Դա գործնականում տեղի է ունեցել, մեր Իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով մեզ հետ սպառազինության և ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հանում են։

Այս ամեն ինչը պատերազմի համար չի պետք, խաղաղության համար է պետք։ Մեր բոլոր դիրքորոշումների, քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան ու լեգիտիմ իրավունքների վրա ուրիշներին սահմանափակում է բոլոր դեպքերում, և մեր հնարավորությունները մեծացնում է բոլոր դեպքերում։

Լեգիտիմությունն է առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։

Լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը և անում ենք։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

9 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

10 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

11 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

12 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago