Լրահոս 24/7
08.11.2025

Ադրբեջանում տեղի է ունենում «հաղթանակի շքերթը», սա բոլորիս ամոթն է․ Մարուքյան

«ԼՀԿ» նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ներքաղաքական գզվռտոցն ու Թաքեր Կարլսոնի հարցազրույցը

Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում հաղթանակի շքերթը, ինչը, ըստ էության, մեր բոլորիս ամոթն է։ Անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն ներքաղաքական դաշտում կրկին շարունակվում է գզվռտոցը՝ փոխադարձ մեղադրանքներով, որոնց միակ նպատակը միմյանց սնուցելն ու մեկի ազդեցությունը մյուսի հաշվին ուժեղացնելն է։ Մինչդեռ երկու կողմերն էլ վաղուց սպառվել են և կորցրել իրենց քաղաքական ակտուալությունը։

Այս ամենի ֆոնին կարելի է առանձնացնել միայն մեկ դրական իրադարձություն՝ Թաքեր Կարլսոնի հարցազրույցը Նարեկ Կարապետյանի և փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ, որը հրապարակվեց հենց այսօր։ Հարցազրույցում մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը հավաքական Արևմուտքի լռության պայմաններում իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումը, խախտել նրանց իրավունքները և վտարել հայրենի հողից։ Քննարկվել է նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը։

Կարլսոնի բազմամիլիոնանոց միջազգային լսարանին փաստարկված և գրագետ ձևով է ներկայացվել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը: Մի գործ, որ պետք է առաջնային իրականացվեր Հայաստանի կառավարության կողմից։ Ու հատկանշական է, որ այդ հարցազրույցի հրապարակումը համընկել է հենց Բաքվում անցկացվող շքերթի հետ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54