

Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված՝ Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) միջազգային օր հռչակելու մասին բանաձևը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ՓԿԶՊ միջազգային օր սահմանելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությանը սատարել և համահեղինակել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուրջ 130 անդամ պետություններ։ Բանաձևն ընդգծում է Փոքր կղզի զարգացող պետությունների խոցելիությունները և դրանց նկատմամբ միջազգային ուշադրության, համերաշխության և աջակցության անհրաժեշտությունը։ Փաստաթղթով ապրիլի 25-ը սահմանվում է որպես ՓԿԶՊ միջազգային օր։
Բանաձևի ընդունման կապակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր կոնֆերանսին և բանաձևի համահեղինակ պետություններին՝ փաստաթղթին միաձայն աջակցելու համար, ինչպես նաև վերահաստատել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՓԿԶՊ բարեկամների խմբի համահիմնադիր և համանախագահ պետության կարգավիճակում Փոքր կղզիներ զարգացող պետությունների կարիքների հասցեագրման հարցում շարունակական հանձնառությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…