

«Նոյեմբերի 18–ին ավարտվում է վարույթը, և ՀԾԿՀ-ն արդեն առաջիկա մեկ շաբաթ 10 օրում պետք է նիստ գումարի. Մինչ այդ, օրենքով սահմանված կարգով երեք օր առաջ պետք է իր վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի»,-Թալինում լրագրողներին հայտնեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ մյուս կողմը եզրակացությանը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որ դիրքորոշում ձևավորած ներկայանա հանձնաժողովի նիստին։
«Բայց ես, որպես 3,5 ամսվա ժամանակավոր կառավարիչ, ինքս ուսումնասիրությունների, այդ թվում պետական տեսչական, վերահսկողության շրջանակում, վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից։ Դրանից հետո արդեն ՀԷՑ-ի հետագա ճկատագիրը կկանխորոշվի արդեն ՀԾԿՀ ընդունած որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով»,–ասաց նա։
Ռոմանոս Պետրոսյանը նշեց այդ 10 պատճառներից է տվայլենրի արժանահավատությունը որ կեղծ հաշվետվություն է ներկայացրել
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությունն իրականացնելու համար իր կողմից իրականացվող գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացները կատարել է խիստ կողմնակալ, խտրական գնումներով, այդ թվում նաև ՀԾԿՀ սահմանած նորմերին խիստ հակասող ձևաչափերով՝ դրանով ստեղծելով տնտեսական փակ, մենաշնորհային արժեշղթա և գերշահույթների միգրացիա է կատարել ՀԷՑ–ից դեպի «Տաշիր» ընկերությունների խմբին ուղիղ կամ փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ։
«Տարիներ ի վեր տարբեր ներդրումային ծրագրերը իրականացվել են «Տաշիր» ընկերությունների խմբի հետ աֆիլացված տնտեսական միավորների կողմի՝ փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը և դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացմանը։
Երրորդ կարևոր խնդիրը մեր կառավարությունից, ՀԾԿՀ-ից, ժողովրդին ՀԷՑ–ի իրական տեխնիկական, էներգետիկ կարողությունների ծայրահեղ վատթար վիճակը թաքցնելն է եղել»,-ասաց Պետրոսյանը՝ պնդելով, որ Դրանով արհեստականորեն իջեցվել են կորուստների ցուցանիշները, և փաստաթղթավորելով ՀԾԿՀ կողմից ներկայացված պլանների կատարումը, տասնյակ միլիոնավոր կիլովատ ժամ քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառություն ունենալով, որը շատ ցանցերում մոնետիզացրել են տնտեսության տարբեր ճյուղերում՝ դրանով ունենալով ահռելի ստվերային շրջանառություն։
Նա հայտնեց, որ մի քանի հարյուր ազատում է եղել ՀԷՑ-ից, քանի որ պաշտոնի անձնագրերին չեն համապատասխանել և իրենց գործունեությամբ վնաս են հասցրել կառույցին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…