Լրահոս 24/7

Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հզ. տոննա հացահատիկ մատակարարել Հայաստանին

Ղազախական ընկերության ղեկավարը հայտարարել է, որ հացահատիկի մատակարարումը Հայաստան սննդային դիվանագիտության օրինակ է։

«Այս իրադարձությունը ոչ միայն տնտեսական, այլև պատմական նշանակություն ունի, քանի որ այն խոստումնալից հնարավորություններ է բացում ուղիղ տարանցման և փոխադարձ առևտրի զարգացման համար։ Ղազախական հացահատիկի արտահանման միջոցով մենք ստեղծում ենք համագործակցության նոր կամուրջներ և նպաստում բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանի երկրների միջև վստահության ամրապնդմանը», – նշել է NC Food Contract Corporation» սննդի կորպորացիայի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական մոտ 15-20 հզ․ տոննա հացահատիկ մատակարարել հայ սպառողներին։

Հոկտեմբերին Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը ստորագրել է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր հայ սպառողներին հացահատիկի մատակարարման համար։ Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի հացահատիկից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուր, այնպես էլ՝ անասնակեր արտադրելու համար։

Միևնույն ժամանակ, Ղազախստանը հնարավորություն ունի արտահանել տարբեր դասի հացահատիկ, ներառյալ՝ կոշտ ցորեն (դուրում) և բարձր սպիտակուցային ցորեն (hi-pro):

Երկրի գյուղնախարարության կայքում հրապարակված նյութում ասվում է, որ այս պահին բանակցություններ են ընթանում հայ գործարարների հետ։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

34 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago