

«Ժողովուրդ ջան, չգիտեմ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և’ 1-ին կարգի, և’ 2-րդ կարգի, և’ 3-րդ կարգի և’ 4-րդ կարգի ցորեն»,- գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ղազախստանից Հայաստան ներմուծվում 4-րդ դասի ցորենին։
Նա նշել է. «Ավելին, 4-րդ կարգի ցորեն Հայաստան եկել է ոչ միայն հիմա, ոչ միայն Սերժի, Ռոբի ու Լևոնի ժամանակ, այլև Դեմիրճյանի, Զարոբյանի, Քոչինյանի ու իրենցից առաջ եղած մարդկանց ժամանակ։
Սիրում եմ բոլորիդ։ Այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր»։
Մինչ այս գրառումը, նա ևս մեկ գրառում էր արել՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի գրառմանը.
«Իմիջիայլոց, այս ռուսական 3-րդ կարգի ցորենը, որի մասին նշել էր քաղաքացին, որը պիտանի է հացարտադրության մեջ, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց ու ԲՈԼՈՐՍ ԿԵՐԵԼ ԵՆՔ։ Ու ինչպես տեսնում եք՝ ոչ մեկ ՉԻ թունավորվել։
ՀԳ։ 1000 տոննան շատ ավելի քիչ է, քան մենք ամեն օր սպառում ենք»։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացում նախ՝ Հայաստան է ժամանել ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն), որն անցել է Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով, այնուհետև ղազախական ծագման ցորենը, կրկին 15 վագոն, որը 1000 տոննա է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Պարզվել է, որ ղազախական ցորենը 4-րդ կարգի է։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…