

«Անտիֆեյք»-ի գրասենյակում եմ։ Իրականացվում է խուզարկություն։ Վերցվում է ողջ տեխնիկան. հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում։ Սամսոնյանը ձերբակալվել ու տեղափոխվել է քննչական կոմիտե։ Սաղաթելյանի տանը խուզարկությունները դեռ շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Ձերբակալվելիս ու ՔԿ տեղափոխվելիս Նարեկ Սամսոնյանը հայտնել է, որ «հոդվածը խուլիգանության 2-րդ մասն է»։
ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «խուլիգանությունը, որը կատարվել է] տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթի առիթը հաղորդաշարի՝ նոյեմբերի 10-ի թողարկման ժամանակ նրանց արտահայտություններն են, որ որակվել են «խուլիգանություն»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…