Լրահոս 24/7

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Թրամփի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը. հայտնում են դեսպանատնից:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։

Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:

Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝

  • ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի,
  • ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի,
  • ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի,
  • ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:

Գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատեւ շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

10 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago