Լրահոս 24/7

Սա մի նախագիծ է, որ ձեռնտու է բոլորին. Նիկոլ Փաշինյան

Չի լինելու մեր տարածաշրջանում ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ, որովհետև սա մի նախագիծ է, որը ձեռնտու է բոլորին, օգուտներ է բերում բոլորին,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP ուղուն։

«Նույնիսկ «խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակ մեծ հոռետեսություն կար, թե ինչպիսին կլինի նախագծի վերաբերյալ Վրաստանի, Իրանի ու ՌԴ դիրքավորումը։ Հենց օգոստոսի 8-ից հետո կարծիք հայտնեցի, որ ՌԴ-ն այդ նախագծի իրականացմամբ ամենահետաքրքրված կողմերից մեկն է, և իմ այս գնահատականը ընդունվեց հոռետեսությամբ։ Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված ՀՀ համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ ՌԴ-ն», ասել է նա։

Ըստ վարչապետի՝ նախագիծը ձեռնտու է նաև Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի համար. «Սա տարօրինակ է հնչում, բայց այդպես ստացվել է»։

Ըստ վարչապետի, երբ քաղաքական խոսույթի շրջանակներում են քննարկում, շեշտադրումներ կան, թե որքանով ձեռնտու կլինի ուրիշներին, բայց գետնի վրա իրողությունները հաշվի առնելով տեսնում են՝ գործ ունեն կոնսենսուսային նախագծի հետ. «Կամ նախագծի, որը անխուսափելիորեն դառնալու է կոնսենսուսային»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

6 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

11 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

17 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

23 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago