Լրահոս 24/7
14.11.2025

Պետական պարտքի շուրջ պոպուլիզմը կամ թվային մանիպուլյացիան շարունակվում է․ Անանյան

Պետական պարտքի շուրջ պոպուլիզմը կամ թվային մանիպուլյացիան շարունակվում է․ Անանյան

Պետական պարտքի շուրջ պոպուլիզմը կամ թվային մանիպուլյացիան շարունակվում է, գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Մի քանի օր առաջ Ազգային ժողովում պետական պարտքի մասին հայտարարություններ արեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ երեկ՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախարարը պնդել էր, թե պարտքը «չի կրկնապատկվել», իսկ վարչապետը հայտարարեց, թե «8 միլիարդ դոլարի պարտք ենք վերցրել, որ զենք առնենք»։

Այս երկու թեզերն էլ չեն համապատասխանում ո՛չ պետական վիճակագրությանը, ո՛չ էլ հենց կառավարության բյուջետային ուղերձին։ Սա մաքուր պոպուլիզմ է՝ առանց մասնագիտական հիմքի։

1․Ինչ են ասում պաշտոնական թվերը

Պաշտոնական տվյալներով 2017թ. պետական պարտքը կազմում է 6.8 մլրդ դոլար, իսկ 2025թ. սեպտեմբերին՝ 14.2 մլրդ դոլար։

Այսինքն՝ պարտքը ավելի քան 2.1 անգամ է աճել, և տարբերությունը կազմում է մոտ 7.4 մլրդ, ոչ թե 8 (սա տարրական թվաբանություն է, ոչ թե քաղաքական մեկնաբանություն)։

2․Նախարարի թեզը՝ «պարտքը չի կրկնապատկվել»

Եթե համեմատությունը արվում է 2017–2025 ժամանակահատվածով (ինչպես անում է իշխանությունը), ապա պարտքը դոլարով ոչ միայն կրկնապատկվել է, այլ մի փոքր ավելի է։

Այս թեզը հիմնված է երկու մանիպուլյատիվ հնարքի վրա․ կիրառվում են խառը բազիսներ, այսինքն՝ տարբեր մեկնարկային տարիների ընտրություն քաղաքական հարմարությամբ, և փոխարժեքային խաբկանք՝ պարտքը հաշվել են դրամով, այն դեպքում, երբ դրամը 2017–2025 թթ. արժևորվել է (484 → 383 դրամ/դոլար), և պարտքը դոլարով «ավելի մեղմ» է երևում։

Բայց նույնիսկ այս «կոսմետիկայի» պայմաններում պարտքը դոլարով կրկնապատկվել է։

3․Վարչապետի թեզը՝ «8 միլիարդ դոլարի պարտք ենք վերցրել, որ զենք առնենք»

7.4 միլիարդի մեջ ներառված է ամեն ինչ․ հին պարտքերի վերաֆինանսավորում, բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորում, տոկոսավճարների վճարում, և միայն մասամբ՝ պաշտպանական ծրագրեր։

2026թ. բյուջետային ուղերձը հստակ ցույց է տալիս, որ պարտքով և հարկերով ձևավորված ծախսերի աճի հիմնական ուղղություններն են․ սոցիալական վճարները և կենսաթոշակները, որոնք 2026-ին հասնելու են 1,285.8 մլրդ դրամի (+193.9 մլրդ կամ +17.8%), պետական պարտքի տոկոսավճարները՝ 2024թ․՝ 313.6 մլրդ, 2025թ․՝ 381.1 մլրդ, 2026թ՝ 423.2 մլրդ դրամ (ՀՆԱ-ի շուրջ 3.5%)։

Այսինքն՝ հենց կառավարության փաստաթղթերն են հաստատում, որ պարտք վերցված ռեսուրսների մեծ մասը գնացել է սոցիալական վճարների, տոկոսավճարների, ընթացիկ և կապիտալ ծախսերի վրա, ոչ թե զենքի։

Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ասում, որ պարտքի աճի ամբողջ գումարը կամ նույնիսկ մեծ մասը գնացել է զենքի։ Ուստի վարչապետի պնդումը պոպուլիստական արդարացում է, ոչ թե հաշվետվություն։

4․Ինչո՞ւ է սա պոպուլիզմ

Եվ նախարարի, և վարչապետի խոսքերը խուսափում են ամբողջական պատկերի ներկայացումից, ընտրում են միայն իրենք իրենց ձեռնտու մեկնարկային ու վերջնակետային թվերը, խառնում են դրամային և դոլարային հաշվարկները, պարտքը ներկայացնում են որպես քաղաքական ինքնարդարացում՝ «տեսեք, պարտք վերցրինք զենքի համար», «տեսեք, պարտքը չի կրկնապատկվել»։

Իսկ իրականությունը հետևյալն է․ պետական պարտքը դոլարով կրկնապատկվել է, պարտքի զգալի մասը ուղղվել է ոչ արտադրական ընթացիկ ծախսերի և տոկոսային բեռի վրա, պարտքի սպասարկումն արդեն դարձել է բյուջեի ամենաարագ աճող տողերից մեկը։

Պետական պարտքը թվերի խաղ չէ․ դա քաղաքական պատասխանատվության չափման միավոր է

Երբ պաշտոնյաները պարտքից խոսում են պոպուլիստական լեզվով՝ առանց հղում կատարելու պետական վիճակագրությանը և սեփական բյուջետային ուղերձին, նրանք ոչ թե լրջախոհ հաշվետու լինելու ցանկություն ունեն, այլ՝ քաղաքական առումով «արժանապատիվ» արդարացումներ փնտրելու կեցվածք ցուցադրելու։

Եթե ուզում ենք լուրջ խոսել պետական պարտքի մասին, պետք է առաջնորդվել ոչ թե ամբիոնային հայտարարություններով, այլ՝ պաշտոնական թվերով և փաստաթղթերով, որոնք, ցավոք, քիչ կապ ունեն այսօրվա իշխանության բանավոր նարատիվների հետ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է