Լրահոս 24/7

Առողջապահական ծառայություն պետք է ստանան նրանք, որոնք դրա կարիքն ունեն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 14-ի նիստում անդրադարձել է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որը ներդրվելու է 2025 թվականի հունվարից։ Վարչապետը նշել է, որ հնարավոր ռիսկերից մեկը կարող է լինել այն իրավիճակը, երբ բուժառուն և բուժհաստատությունը տարբեր կարծիք ունենա, թե իրականում ինչ բժշկական ծառայության կարիք ունի հիվանդը։

«Կարող են լինել դեպքեր, որ մարդը ասի՝ շատ վատ եմ, պետք է հիվանդանոց պառկեմ, իսկ բուժհաստատությունը պնդի՝ դրա կարիքը չկա։ Մենք վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ունենալո՞ւ ենք»,- հարցադրել է Փաշինյանը՝ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Վարչապետը ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել ծառայությունների տրամադրումը միայն այն քաղաքացիներին, ովքեր իրական, օբյեկտիվ կարիք ունեն։ Նա նշել է, որ վերահսկողության համակարգը պետք է ձևավորվի այնպես, որ քաղաքացիների մոտ ոչ արդարության զգացում առաջանա, ոչ էլ բաց մնան չարաշահումների հնարավոր դռներ։

Փաշինյանը մատնանշել է ոլորտում առկա խնդիրները՝ ներառյալ այն դեպքերը, երբ կառավարությունից վճարումներ են ակնկալվել չիրականացված կամ ավելորդ ծառայությունների դիմաց։

«Սա ամենամեծ ռիսկն է, այդ թվում՝ այսօր»,- ընդգծել է նա՝ կոչ անելով ապահովել համակարգի թափանցիկությունն ու սխալների կանխումը։

Թիվ 1

Recent Posts

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…

4 minutes ago

ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…

14 minutes ago

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

28 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

33 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

39 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

45 minutes ago