

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջ նայենք և մտածենք տարածաշրջանը որպես ընդհանուր տարածք զարգացնելու մասին. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում, քանի որ ձգտում են համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար։
«Կարևոր է խոսել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում առկա դինամիկայի մասին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է նայենք դեպի ապագա և մտածենք տարածաշրջանը որպես միասնական տարածք զարգացնելու մասին։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում՝ ձգտելով համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար։ Նրանք չեն գործում այնպես, ինչպես կարծում է մեր արմատական, արտաքին առաջնորդությամբ ընդդիմությունը, որը պետք է հեռվից նայի և սպասի միայն Բրյուսելից հրահանգների։ Մենք կքննարկենք, թե ինչպես են նրանք գնահատում տարածաշրջանում տիրող դինամիկան և ինչպիսին են նրանց ընդհանուր ծրագրերը այս առումով», – ասել է Շալվա Պապուաշվիլին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…