Լրահոս

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին․ Ալիև

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա մասնավորապես ասել է․

«Ես վստահ եմ, որ այս օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին», – ասել է նա՝ ելույթ ունենալով Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, որ 15 միլիոն տոննա տարողունակությամբ երկաթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ։

«Այսօր Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան կապող օղակ են, կամուրջ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև։ Միջին միջանցքի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրների համար»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

17 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

17 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago