

Իրանի Գերագույն առաջնորդի արտաքին քաղաքական խորհրդական Կամալ Խարրազին CNN-ին ասել է, որ Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ։
Իրանական կողմը պահանջում է վերադառնալ նախահունիսյան դիրքորոշմանը (երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվեցին իր օբյեկտների վրա)։
Ըստ Խարազիի՝ Իրանը պահանջում է հավասար իրավունքներ և չի դադարեցնելու ուրանի հարստացումը քաղաքացիական նպատակներով։ Թեհրանը նաև չի պատրաստվում բալիստիկ հրթիռների արտադրության հարցը դնել բանակցությունների սեղանին։
«Ամերիկացիները նախ պետք է ցույց տան իրենց պատրաստակամությունը՝ բանակցելու մեր կողմից սահմանված պայմաններով։ Այս պայմանները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների վրա։ Մինչ այս քննարկումների սկսվելը պետք է մշակվի կոնկրետ օրակարգ։ Ցավոք, նախագահ Թրամփը չի հավատում դիվանագիտական գործընթացներին և նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար», – հայտարարել է Խամենեիի խորհրդականը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու Իրանի պայմանները չեն փոխվել, և որ Իրանը կշարունակի հարստացնել ուրանը իր ազգային կարիքները բավարարելու համար։
«Մենք Միացյալ Նահանգների հետ կքննարկենք միայն միջուկային հարցեր», – հայտարարել է Խարազին՝ ընդգծելով, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրն ընդլայնվում է, և այս հարցը չի բարձրացվի բանակցությունների սեղանին։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…