Հարցաքննվել եմ վկայի կարգավիճակում, բայց այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Այս մասին դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով լրագրողի հիշեցում-դիտարկմանը՝ երբ Բագրատ սրբազանին և նրա աջակիցներին կալանավորվեցին, այդ ժամանակ արդեն խոսակցություններ կային, որ Գառնիկ Դանիելյանի և Իշխան Սաղաթելյանի մասով էլ իրավական գործընթաց է լինելու, գլխավոր դատախազն ԱԺ պետք է գար՝ ընդդիմադիր պատգամավորների դեմ քրեական վարույթ սկսելու և նրանց անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։














