

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշումը քաղաքական շատ լուրջ ազդակ է համարում։
«Վերջին զարգացումը, որի մասին այսօր արդեն հրապարակային հայտարարվեց, Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշման մասին է, որը քաղաքական շատ լուրջ ազդակ է։ Իրականում ԱՄՆ-ն բավականին մեծ հերթ ունի նման թույլտվություններ տալու, և հսկայական հերթի մեջ Հայաստանին առաջնահերթություն տալը խոսում է նրա մասին, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն իրապես ռազմավարական բնույթ են կրում»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց ԱԳ նախարարի տեղակալը։
Վահան Կոստանյանը նաև հավելեց, որ այս պահին Հայաստանն ու ԱՄՆ-ն աշխատանքային բնույթի բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի իրագործման շուրջ։
«Այս պահին կողմերն աշխատանքային կարգով փոխանակվում են մեկնաբանություններով։ Արդեն իսկ կա որոշակի ընկալում, բայց քանի դեռ չունենք վերջնական համաձայնեցված փաստաթուղթ, ավելին կդժվարանամ ասել»,-ասաց Կոստանյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…