Լրահոս 24/7

Զելենսկին պատրաստ է աշխատել ամերիկյան առաջարկի շուրջ՝ ուղղված ՌԴ-ի հետ պատերազմի ավարտին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 20-ի երեկոյան ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևը պատրաստ է աշխատել ամերիկյան նոր առաջարկների շուրջ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ շատ «լուրջ զրույց» է ունեցել Պենտագոնի պատվիրակության հետ, և ամերիկյան կողմը ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու իր առաջարկները։

Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր, որը չի խաթարի երկրի ինքնիշխանությունը և չի ստեղծի նախադրյալներ ռուսական նոր ներխուժման համար։«Ես ուրվագծել եմ մեր առանցքային սկզբունքները, և մենք պայմանավորվել ենք, որ մեր թիմերը կաշխատեն այդ առաջարկների շուրջ՝ համոզվելու, որ այդ ամենն անկեղծ է։

Մենք որևէ կոշտ հայտարարություն չենք անելու։ Մենք պատրաստ ենք հստակ և ազնիվ աշխատանքի՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և մեր բարեկամներն ու գործընկերները Եվրոպայում և ամբողջ աշխարհում», – նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ առաջիկա օրերին ակնկալում է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մենք լիովին գիտակցում ենք, որ Ամերիկայի ուժը և Ամերիկայի աջակցությունը կարող են իսկապես մոտեցնել խաղաղությունը, և մենք չենք ուզում կորցնել դա», – նշել է Զելենսկին։

Զելենսկին հավաստիացրել է, որ ամբողջ ուժով կլծվի պատերազմն ավարտելու գործին։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

4 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

4 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

5 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

5 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

5 hours ago