Իրանը պատրաստ է համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն այն պետք է լինի հավասարակշռված և հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական The Economist ամսագրին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ հարկադրանքով։ Մենք իսկապես բաց ենք համաձայնագրի համար, բայց արդար և հավասարակշռված, ոչ թե միակողմանի։ Սա է խնդիրը»,- ասել է նա։
Իրանցի դիվանագետը հայտնել է, որ հունիսին 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը անցկացրել են բանակցությունների հինգ փուլ։














